Նունե Մարտիկի Եսայան (օգոստոսի 5, 1969(1969-08-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ էստրադային երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ։
Ավարտելով միջնակարգ դպրոցը՝ 1986 թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ։ Զուգահեռ հաճախել է ժողովրդական երգերի սիրողական խումբ։ 1987 թվականին որոշել է փոխել մասնագիտական ուղղությունը և 1988 թվականին ընդունվել է Երևանի ջազային և էստրադային արվեստի պետական քոլեջ։
Առաջին ուսուցիչներն են եղել ջազային երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը և կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը։ 1990 թվականին ավարտելով քոլեջը՝ ընդունվել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախումբ որպես մեներգչուհի։ Մասնակցել է բազմաթիվ տեղական և միջազգային մրցույթների ու արժանացել պատվավոր մրցանակների։
1993-1995 թթ.
Ingrid instinct souza biographyերաժշտական գործունեություն է ծավալել Սիրիայում։
Թողարկել է ավելի քան 10 ձայնասկավառակ, նկարահանել է ավելի քան 20 տեսահոլովակ։ Մենահամերգներով հանդես է եկել Հայաստանում և արտասահմանյան բազմաթիվ երկրներում։ Երգացանկում գերակշիռ մաս են կազմում ժողովրդական երգերը[1]։
2013 թվականի ապրիլին ՀՀ կառավարության նիստում որոշում էր կայացվել Երևանի թիվ 53 դպրոցի երրորդ հարկաբաժնից Cardinal քմ տարածք անհատույց տրամադրել «Նունե Եսայան» բարեգործական հիմնադրամին։ 2019 թ.
հոկտեմբերին այդ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել[2]։
2019 թ.
Biography roryդեկտեմբերին միացել է «Ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի» ստորագրահավաքն իրականացնողներին։ Ի պատասխան քննադատություններին՝ նշել է. «Ես նախագահի համար եմ ստորագրել և լավ եմ արել»[3][4]։
2006 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում։